Աննա Սեդոկովան փարթամ բարեմասնություններով կրկին գայթակղել է երկրպագուներին

13:08   7 հունիսի, 2020

Երգչուհի Աննա Սեդոկովան չի հոգնում սոցցանցերում երկրպագուներին գայթակղելուց։ Այս անգամ Աննան ներկայացել է լոգարանից, որտեղ մերկացել է մինչեւ ներքնազգեստ. Նա կրում է մարմնագույն տոպ եւ թափանցիկ,  ժանյակավոր վարտիք: Նման հանդերձանքի շնորհիվ երկրպագուները կարողացել են տեսնել արտիստուհու բարեմասնությունները՝ բոլոր մանրամասներով։

Ընդունելով տպավորիչ կերպարանք երգչուհին մատը կրքոտ կերպով հպել է շուրթերին։ Աննան փակել է աչքերը, ինչը լուսանկարին սեքսուալություն է հաղորդել։

Երկրպագուները հիացել են նման «վտանգավոր» կադրով։ Հետեւորդները Աննայի կազմավածքին ուղղված հաճոյախոսություններ են արել․ «Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Աննան նայում. բնական եւ քնքուշ։ Երբ կինը երջանիկ է եւ փայլում է սիրուց», «Շքեղ», «Պարզապես սեքս ռումբ», «Բավական է խենթացնես տղամարդկանց», «Պարզապես գեղեցկություն», - գրել են նրանք։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE