«Ալկոհոլիզմն «Иванушки int.» խմբի ողբերգությունն էր». Կիրիլ Անդրեեւի կինը պատմել է կոլեկտիվի գլխավոր խնդրի մասին

12:12   7 հունիսի, 2020

«Иванушки International» երաժշտական խմբի անդամ Կիրիլ Անդրեեւի կինը՝ Լոլիտան, պատմել է երգչի կյանքի դժվարին շրջանի մասին։ Նրա խոսքերով՝ կոլեկտիվում որոշակի պահին ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել։

Լոլիտան պատմում է, որ ամուսինը երբեք վեճեր չի սարքել, սակայն երբեմն ստիպված է եղել նրանից խլել շիշը։

«Դա մեր մեծ խնդիրն էր, դա խմբի եւ շատ ուրիշների ողբերգությունն էր։ Այդ մասին չխոսել չի կարելի, որովհետեւ շատերը մահանում են, եւ մենք ինչ-որ կերպ պայմանավորվել ենք, որ պատմելու ենք», — ասել է նա НТВ-ի եթերում։

Երաժիշտը տեղի ունեցածը խնդիր չի համարել, քանի որ «թփերի տակ թավալ չէր գալիս»։

Մի անգամ կինը Անդրեեւի առջեւ ուլտիմատում է դրել. կամ դադարում է խմելը, կամ նա հեռանում է։ Արդյունքում տղամարդը որոշել է հրաժարվել ալկոհոլից։



© NEWS.am STYLE