Էլթոն Ջոնը բաժանումից 50 տարի անց փրկել է նախկին հարսնացուին

11:09   7 հունիսի, 2020

70-ականների ռոք աստղ, բրիտանացի հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը փրկել է իր նախկին սիրեցյալին ՝ բաժանումից 50 տարի անց։ Այսօր Ջոնը բացահայտ հայտարարում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, սակայն կար ժամանակ, երբ նա գրեթե ամուսնացած էր ընկերուհու՝ շքեղ գեղեցկուհի Լինդա Հենոնի հետ։

Լինդան խոստովանել է, որ երգչին ընդամենը 21 տարեկան էր, երբ նրան ամուսնության առաջարկություն է արել։ Այն ժամանակ նա հայտնի կատարող չէր եւ նույնիսկ այլ անուն ուներ՝ Ռեջ Դուայթ։ Չնայած լավ հարաբերություններին, սիրահարները չեղյալ են հայտարարել հարսանիքը արարողությունից երկու շաբաթ առաջ: Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։

«Ծունկս անտանելի ցավում էր, մի քանի ամիս ես չէի կարողանում նորմալ քայլել։ Խնձորակի փոխարինման վիրահատություն էր հարկավոր, բայց ես չէի կարող ինձ թույլ տալ այն... Այդ ժամանակ մտածեցի, որ միակ մարդը, ով կարող է օգնել ինձ՝ Ռեջին էր», - խոստովանել է Հենոնը։

Կինը հավելել է, որ գտել է արտիստի ներկայացուցիչների էլեկտրոնային փոստի հասցեն եւ նամակ է գրել՝ նշելով «հատուկ մանրամասներ», որոնց մասին իր հին բարի ընկերը հաստատ կիմանար: Բայց պատասխանը ստացվեց ոչ թե անմիջապես, այլ մի քանի շաբաթ անց, երբ լրագրողները հաղորդեցին ծնկահոդի հետ կապված պատմությունը:

«Էլթոնն իմացավ Լինդայի ծանր վիճակի մասին եւ ոչ մի վայրկյան չվարանեց: Նա հիշում է, թե 50 տարի առաջ ինչպես ինքն ուներ կնոջ աջակցության կարիքը, եւ շատ ուրախ էր Լիդնային դժվարին պահին օգնելու հնարավորության համար», — ավելի ուշ նշել են Էլթոն Ջոնի ներկայացուցիչները ։

Հայտնի է, որ վիրահատության եւ վերականգնողական կուրսի բոլոր ծախսերը հռչակավոր կատարողն իր վրա է վերցրել։

Աղբյուրը՝ The Mirror, 5канал



© NEWS.am STYLE