«Ծով լիներ, մարդ մի քիչ սոցիալական դիստանցիա պահեր»․ Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով

11:33   7 հունիսի, 2020

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների, հոլովակների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Նազենին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ծովում։ Նազենին կրում է սեւի ու սպիտակի համադրությամբ։ Գլուխը փոքր-ինչ ետ է տարել։ Վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․ «Ծով լիներ, մարդ մի քիչ սոցիալական դիստանցիա պահեր։ Էս տարվա ծովը միայն նկարներով ենք զգալու(... տանը աղաջրի ցողումներ կազմակերպենք ու կանգնենք արևի տակ... ծոոոոոոոոոոոոոոոոոոոով»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, մոխրագույն բլուզ ու մարզակոշիկներ։ «Թեթեւ ուսապարկ, մի շիշ ջուր, եւ բացահայտում ես Հայաստանը` մինչեւ այդ տեսած ու եղած վայրերի` հակառակ կողմից»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE