Արփի Գաբրիելյանի եւ նրա քույրիկի լուսանկարը՝ Բարսելոնայից

16:34   7 հունիսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Իսպանիայում։

Instagram-ում հրապարակված կադրում Արփին քույրիկի հետ է։ Աղջիկները կրում են սեւ հագուստ։ Արփին նուրբ շպարով է, արձակել է երկար վարսերը։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Հիշողություններ Բարսելոնայից․ քրոջս հետ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին սպիտակ շապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինը լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE