«Ժամանակն է փոխվելու։ Ի՞նչ եք հասկացել մեկուսացման ընթացքում»․ Իվետա Մուկուչյանի նոր լուսանկարը

19:43   7 հունիսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է կանաչ երանգի բլուզ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նուրբ ու ընդգծված շպար ընտրել։ Հրապարակմանը կից Իվետան դիմելով իր հետեւորդներին՝ գրել է․ «Ժամանակն է փոխվելու: Ո՞ր է հաջորդ կանգառը: Կարո՞ղ եք ասել, թե՞ արդյոք ավելի լավն եք դարձել այս անսովոր օրերի ընթացքում: Ի՞նչ եք հասկացել մեկուսացման ընթացքում:

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ գույնի շապիկ էր կրում։ Նա արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Երգչուհին ջերմ գրկել էր շանը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE