«Ես սիրողական սպորտով զբաղվում եմ շատ վաղուց....մի ուրիշ աշխարհ է... հասկացողը կհասկանա»․ Լուիզա Մելքոնյանի սպորտային կերպարը

22:39   7 հունիսի, 2020

Սերիներից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով, մարզումներով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։

Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներայացել է սպորտային կերպարում։ Լուիզան կրում է մոխրագույն լեգինսներ, սպիտակ բլուզ։ Նա առանց շապրի է, իսկ վարսերը հավաքված են։ «Սիրուն Սոնա» սերիլում հանդես եկող դերասանուհու կերպարն ամբողջացրել են մարզակոշիկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լուիզան գրել է․ «Ես ինձ ինչ հիշում եմ 2012-13 թվականից առավոտյան վազում էի (անկախ եղանակից): Ինձ ճանաչող մարդիկ գիտեն դա, որ ես սիրողական սպորտով զբաղվում եմ շաաատ վաղուց....մի ուրիշ աշխարհ է... հասկացողը կհասկանա»։



© NEWS.am STYLE