Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է նրա վիճակի մասին

14:17   8 հունիսի, 2020

Ռեժիսոր եւ դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկերը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ արտիստը հիվանդանոցում է։ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում։

«Նրա վիճակը բավարար է։ Նրան երեկ, իսկապես, հոսպիտալացրել են։ Նրա առողջության հետ կապված կրիտիկական վիճակ չկա։ Պարզապես բժիշկները հերթական անգամ ապահովագրվում են։ Նա երկու-երեք ամսվա ընթացքում պրոֆիլակտիկա է անցնում։ Հիմա պարզապես որոշել են, որ նրա համար ավելի լավ կլինի ստացիոնարում մնալ։ Բայց նրա մոտ ոչ ինսուլտ, ոչ ինֆարկտ չկա, առավել եւս որեւէ վիրուսային հիվանդություն»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է։ Մի քանի ամիս առաջ նա ինսուլտ է տարել, եւ հիմա նա ծանր վիճակում է առաջացած բարդությունների ֆոնին։

Աղբյուրը՝ Ren.tv



© NEWS.am STYLE