22:41 8 հունիսի, 2020Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին մոխրագույն հագուստ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Աստղիկ Սաֆարյանը փոքրիկ վառ պայուսակ է կրում եւ արձակել է մազերը։ Երգչուհու կերպարն ամբողջացրել են աքսեսուրաները՝ ակնոց եւ մատանիներ։ «Գնացքն, իհարկե, կարող է վերադառնալ, բայց կանգառում բոլորովին այլ մարդիկ կլինեն»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը սեւ զգեստ էր կրում։ Երգչուհին, որն այս շրջանում Իսպանիայում է գտնվում, արձակել էր մազերն ու դիմակ էր կրում։ «Օր 82»,- հրապարակումը մակագրել էր Աստղիկը՝ մեկնաբանություններում օգտագործելով «կարանտին», «բան չմնաց, դիմացեք» հեշթեգերը։