19:39 8 հունիսի, 2020Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Սիրունն ու նրա ամուսինը շուտով ծնողներ կդառնան. ապագա մայրիկն ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնել է հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը։ Նոր հրապարակակված լուսանկարում Սիրունը պատկերված է ամուսնու հետ։ «Մեկ տարի… եւ շատ, շատ տարիներ Աստծո բարեհաճությամբ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ապագա մայրիկը ոճային զգեստ էր կրում ու արձակել էր գանգուր մազերը։ Նա բնական շպարով էր, իսկ մեկնաբանություններում շնորհակալություն էր հայտնել «քաղցր բարեմաղթանքների համար»։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Երբ միահյուսվում են Սիրունն ու գեղեցիկը», «հմայիչ եւ կանացի»։