20:19 8 հունիսի, 2020Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն այսօր նշում է ծննդյան օրը։

Այդ առիթով հմայիչ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը փայլուն, մեջքի հատվածում բաց զգեստ է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Ծնվեցի։ 08.06.1997: Ծնունդս շնորհավոր»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին:

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ պատռված ջինսե տաբատ, պիջակ։ Մարիամը նախապատվություն էր տվել բարձրակրունկներին եւ ոճային պայուսակով է։ Մարիամն արձակել էր մազերն ու լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Էլեգանտ, ռումբ»։