«Չեմ կարողանում լիաթոք շնչել». Օսկար Կուչերան պատմել է կորոնավիրուսի հետեւանքների մասին

23:12   8 հունիսի, 2020

Դերասան եւ հեռուստահաղորդավար Օսկար Կուչերան, որը հիվանդացել էր կորոնավիրուսով, պատմել է, որ հիվանդությունը տապալել է իրեն։ Նա մոտ մեկ շաբաթ վեր չի կացել անկողնուց, եւ այդ ամբողջ ընթացքում ջերմությունը պահպանվել է։ Հիմա արդեն, երբ հիվանդությունը նահանջել է, հեռուստահաղորդավարը մինչեւ հիմա թոքերում անհարմարություն է զգում եւ չի կարողանում լիաթոք շնչել։

«Որպես այդպիսին պնեւմոնիա չունեի, բայց չեմ կարող հասկանալ՝ կա՛մ պսիխոմատիկա է, կա՛մ մեկ այլ բան»,- իր ներկայիս վիճակի մասին ասել է նա։ Կուչերան ընդգծել է, որ կոնսուլտացիայի կգնա բժշկի մոտ։

Կուչերայի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակն ազդել է նաեւ իր աշխատանքի վրա։ Կինոն, թատրոնն ու գովազդում նկարահանումները դադարեցված են, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ունկընդիրներին պատմել է նա։

Նախկինում Կուչերան գործընկերոջ՝ Լերա Կուդրյավցեւայի հետ վարում էր «Звезды сошлись» թոք-շոուն, սակայն հիվանդության պատճառով ստիպված է եղել հրաժարվել նկարահանումներից ու ինքնամեկուսանալ։ Հիվանդացել են նաեւ նրա ընտանիքի անդամները։



© NEWS.am STYLE