Իսպանական հեռուստատեսությամբ կցուցադրվի հայկական «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմը

20:59   8 հունիսի, 2020

Իսպանական հեռուստատեսությամբ տեղի կունենա հայկական պատմական «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի պրեմիերան, հայտնում է «Инфотека24»-ը՝ վկայաչոկելով ժապավենի պրոդյուսեր, «HAYASA» մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն եւ հիմնադիր Տիգրան Մանասյանի խոսքերը։

Ռեժիսոր Վագա Վարդանյանի ֆիլմը պատմում է երկրի վրա ամենահին պետություններից մեկի պատմությունը։ Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր։

Պատմական ժապավենում խաղացել են Միքայել Պողոսյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը։

«Ուրարտուի բնակիչները տիեզերքի մասին հնագույն գիտելիքների ժառանգորդներ են եւ  շումերներին զուգահեռ զարգացած մշակույթ, տնտեսություն, աստղագիտություն եւ կրոնական կյանք ունեին… Ուրարտուի թագավորները կռվում էին Ասորեստանի դեմ եւ մ.թ.ա․ 1-ին դարում ստեղծել են Հին աշխարհի ամենամեծ տերություններից մեկը։ Քիչ ուսումնասիրված լինելու պատճառով Ուրարտուն, թերեւս, Հին աշխարհի պատմության ընթացքում ամենախորհրդավոր ու գրավիչ պետություններից մեկն է»,- ասված է ֆիլմի նկարագրությունում։



© NEWS.am STYLE