Chanel նորաձեւության տունը ներկայացրել է իր առաջին հավաքածուն համավարակի պայմաններում

15:11   9 հունիսի, 2020

Chanel նորաձեւության տունը վիրտուալ ձեւոչափով՝ սոցիալական ցանցերում, ներկայացրել է իր առաջին հավաքածուն սկսած կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումներ մտցնելուց, հայտնում է France Info-ն։

Կարանտինի ընթացքում բոլոր ցուցադրությունները չեղարկվել են։ Արդյունքում Chanel-ի կրուիզային «Զբոսանք Միջերկրական ծովում» հավաքածուի ցուցադրությունը տեղի է ունեցել օնլայն։ Այն պետք է անցկացվեր մայիսի 7-ին Կապրիում։

View this post on Instagram

A post shared by CHANEL (@chanelofficial) on

«Ցուցադրության չեղարկումը լրջորեն չի ազդել հավաքածուի վրա, ես կուզենայի, որ այն առավել նրբագեղ ու բոլոր մակարդակներում թեթեւ լիներ. ընդհանուր առմամբ հիսուն կերպարներ ունենք (սովորական յոթանասունի փոխարեն)»,- նախօրեին «Figaro» պարբերականի հետ զրույցում ասել է Վիրջինի Վիարը, որը Կարլ Շագերֆելդին փոխարինել է Chanel-ի ղեկավարի պաշտոնում։ Նախքան մետրի մահը նա Լագերֆելդի աջ ձեռքն էր։

View this post on Instagram

A post shared by CHANEL (@chanelofficial) on

Հավաքածուն նախատեսված է թեթեւ ճամփորդությունների համար, զգեստապահարանի հետ, որը տեղավորվում է փոքր ճամպրուկի հետ։ Այն բաղկացած է բազմաֆունկցիոնալ իրերից, որոնք կարելի է առանց դժվարությամբ համադրել ու տրանսֆորմացնել։

Օրինակ՝ երկար շրջազգեստները կարճ զգեստներ են դառնում, իսկ ժակետները կարելի է կրել առավոտյան շապիկի հետ, իսկ երեկոյան՝ ջինսի հետ։ «Մենք հստակ չգիտենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը մեր ոլորտում համավարակից հետո, բայց եթե ոչինչ չանենք, աղետ կլինի»,- հայտարարել է Վիարը՝ նկատի ունենալու իրավիճակը, որում հայտնվել են դերձակները, մոդելյերներն ու ոլորտի այլ աշխատակիցներ։

View this post on Instagram

A post shared by CHANEL (@chanelofficial) on

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE