Լեդի Գագայի «Chromatica» ալբոմը Billboard-ի առաջին տեղում է

12:09   9 հունիսի, 2020

Լեդի Գագան իր վեցերորդ ալբոմով՝ «Chromatica», որի թողարկումը տեղի է ունեցել մայիսի 29-ին, հայտնվել է Billboard 200-ի առաջին տեղում, հայտնում է Billboard պորտալը։

ԱՄՆ-ում վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում դրա տպաքանակը կազմել է 274 հազար միավոր (ներառյալ 205 վաճառված բնօրինակներ, 65 հազար լսում սթրիմինգային ծառայություններում եւ 4 հազար թվային ներբեռնում). այդ արդյունքներով այն դարձել է ԱՄՆ-ում կանացի առաջին ալբոմը տարվա սկզբից։

«Stupid Love» երգը, որը ներառված է «Chromatica» ալբոմում, համացանցում հայտնվել է մարտին եւ դարձել հինգերորդը Billboard-ի ռեյտինգում, իսկ «Rain On Me»-ն (Արիանա Գրանդեի մասնակցությամբ) հունիսի 6-ին դարձել է առաջինը։ Աստղերը նույնիսկ երգի թողարկման մասին հայտնել էին եղանակի տեսության տեսքով պատրաստված զվարճալի տեսանյութով։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ ալբոմը կթողարկվի ապրիլի 10-ին, սակայն սահմանափակումների պատճառով, որոնք կապված են կորոնավիրուսի համավարակի հետ, դրա թողարկումը հետաձգվել է մինչեւ մայիսի վերջ։

Billboard-ի վարկանիշային աղյուսակը վեր է հանում ԱՄՆ-ում ամենահայտնի ալբոմները վաճառքների ծավալի, ներբեռնումների ու սթրմինգային ծառայություններում լսումների հիման վրա։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարները՝ sfnewsdaily, Getty Images



© NEWS.am STYLE