Ոճային ու հմայիչ. Սիրուն Մինասի լուսանկարը

11:09   9 հունիսի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Սիրունը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա վառ գույնի զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Ապագա մայրիկը հավաքել է մազերը, արեւային ակնոց է կրում:

Ավելի վաղ հրապարակակված լուսանկարում Սիրունը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը, որը սպասում է երեխայի ծնունդին, մեղմ գրկախառնված էր։ «Մեկ տարի… եւ շատ, շատ տարիներ Աստծո բարեհաճությամբ»,- մեկնաբանություններում գրել էր Սիրունը։



© NEWS.am STYLE