17:43 9 հունիսի, 2020Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Աստղիկ Սաֆարյանը զգեստ է կրում, ջինսե բաճկոն։ Երգչուհին հավաքել է մազերը, ծղոտե, լայնեզր գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացնում են ցածրակրունկ կոշիկները։ «Քեզ հետ կարող եմ խոսել հարյուրավոր լուռ միջոցներով»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին մոխրագույն հագուստ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Աստղիկ Սաֆարյանը փոքրիկ վառ պայուսակ էր կրում եւ արձակել էր մազերը։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էին աքսեսուրաները՝ ակնոց եւ մատանիներ։ «Գնացքն, իհարկե, կարող է վերադառնալ, բայց կանգառում բոլորովին այլ մարդիկ կլինեն»,- հրապարակումը մակագրել էր նա։