«Կյանքն առանց քեզ այսպիսին չէր լինի». Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին շնարհավորել է 43-ամյակի առիթով

13:11   9 հունիսի, 2020

Ռեփեր Քանյե Ուեսթը նշել է ծննդյան 43-ամյակը, եւ Քիմ Քարդաշյանը Instagram-յան էջում հուզիչ շնորհավորել է ամուսնուն։ Նա Քանյեի հետ լուսանկարների շարք է հրապարակել Stories բաժնում՝ գրելով. «Ծնունդդ շնորհավոր, իմ թագավոր»։

«Ծնունդդ շնորհավոր։ Շնորհակալություն, որ միշտ եղել ես, ինչպիսին կաս եւ աշխաչհին թույլ չես տալիս քեզ խանգարել լինել այնպիսին, ինչպիսին կաս», «Կյանքն առանց քեզ այսպիսին չէր լինի»,- մյուս լուսանկարները մակագրել է Քիմը. դրանցում Քանյեն խաղում է 4-ամյա որդու՝ Սեյնթի հետ։

Ռեփերին շնորհավորել է նաեւ Քիմի մայրը՝ 64-ամյա Քրիս Ջենները։

«Շնորհավոր ծնունդդ։ Դու հիանալի որդի ես, հայր, ամուսին, հորեղբայր, եղբայր ու ընկեր։ Շնորհակալություն, որ այսքան յուրահատուկ ես։ Դու մեր ընտանիքի կարեւոր մասն ես։ Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է նա՝ Ուեսթի հետ մի քանի լուսանկար հրապարակելով։



© NEWS.am STYLE