Ամռանը քաշը կարգավորելու եւ օրգանիզմն օգտակար նյութերով հագեցնելու հնարավորություն ունենք, եւ այդ հարցում մեզ կօգնի ամառային դիետան: Ամառային դիետաներն արդյունավետ են, քանի որ տարվա այս շրջանում սկսվում է օրգանիզմի նյութափոխանակության կարգավորումը:
Ամառային այս դիետայի պարագայում թույլատրելի են հետեւյալ ըմպելիքները՝ հանքային ջուր, կանաչ թեյ, կվաս, դիետիկ գազավորված ըմպելիքներ: Օրական հարկավոր է մինչեւ 2 լիտր ջուր խմել: Ժամը 18:00-ից հետո կարելի է ուտել տանձ, խնձոր կամ նարինջ. 1 հատ՝ երկու ժամը մեկ:
Դիետայի ճաշացանկը
Նախաշաճ
մեկ բաժակ կաթ, երկու կտոր սեւ հաց՝ կարագով
սուրճ (կարելի է կաթով, բայց առանց շաքարավազի), երկու կտոր հաց՝ կարագով
թեյ (առանց շաքարավազի), թարմ բանջարեղեն՝ թթվասերով (1 թ/գ) եւ բանան
Երկրորդ նախաճաշ
Երկու տանձ, խնձոր կամ նարինջ
Ճաշ
ձվով բանջարեղենային ապուր (կարելի է թթվասեր ավելացնել)
կարտոֆիլի խյուս (մինչեւ 300 գրամ) + թարմ բանջարեղեն
անյուղ տավարի կամ հավի միս կամ խաշած ձուկ (մինչեւ 150 գրամ) + թարմ բանջարեղեն (մինչեւ 300 գրամ)
Հետճաշիկ
Բանջարեղենով աղցան (կարտոֆիլն արգելված է)
Ընթրիք
անյուղ պանիր (50 գրամ)
անյուղ կաթնաշոռ (100 գրամ)
խաշած ձու
2 հատ խաշած կարտոֆիլ
Աղբյուրը՝ edimka.ru