«Շքեղ». Սոնա Ռուբենյանի լուսանկարն ու Նազենի Հովհաննիսյանի արձագանքը

19:39   9 հունիսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոնան երկար զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Տաղանդավոր երգչուհին ցածրկրունկ կոշիկներ է ընտրել։ Սոնան հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել գեղեցիկ շպարով։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել, որոնց միացել է նաեւ դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսնյանը։ «Շքեղ»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան պատկերված էր եկեղեցու ֆոնին։ Նա կաշվե տաբատ էր կրում, վառ շապիկ։ Երգչուհին մարզակոշիկներ էր ընտրել։ Սոնան հավաքել էր մազերը, արեւային ակնոց էր կրում։ Լուսանկարը մեկնաբանված չէր, իսկ հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE