Ինչպես ազատվել անցանկալի մազերից

19:21   13 հունիսի, 2020

Թվում է՝ բնությունը կատարյալ է ստեղծել մարդուն, սակայն ներկայիս միտումները ստիպում են որոշակի փոփոխություններ կատարել մեր կյանքում։ Իհարկե, վարսերը ցանկացած կնոջ հպարտությունն են, եւ հենց դրանց միջոցով գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գրավում են տղամարդկանց։ Սակայն մարմնի՝ դեմքի, ձեռքերի, ոտքերի, թեւատակի, բիկինի հատվածի մազերը անցանկալի են եւ պետք է ազատվել դրանցից։ Իսկ ինչպե՞ս։

Իհարկե, ամենահեշտ տարբերակը ածելիով սափրելն է, սակայն այդ դեպքում մազերը մի քանի օր անց կրկին հայտնվում են։ Կարելի է նաեւ մեղրամոմով հատուկ միջոցներ օգտագործել, որոնց կիրառման դեպքում արդյունքն ավելի երկարատեւ է լինում, բայց ոչ այնքան, որքան ցանկալի էր։

Ի դեպ, մեղրամոմի փոխարեն կարելի է ավանդական միջոցներով խառնուրդ պատրաստել։ Հարկավոր է մեկ բաժակ շաքարավազ, մի քիչ կիտրոնի թթու, 3 ճաշի գդալ ջուր։ Բոլոր բաղադրիչները պետք է խառնել եւ եփել։ Արդյունքում պլաստիլինի նման զանգված է ստացվում, որն արդեն կարելի է քսել մազածածկույթի վրա եւ արագ մաքրել։

Բավականին դրական ազդեցություն կարող է ունենալ նաեւ 5 տոկոսանոց ջրածնի պերօքսիդը։1-3 թեյի գդալ լուծույթին հարկավոր է ավելացնել 5 կաթիլ անուշադրի սպիրտ  եւ բամբակի միջոցով խառնուրդը պետք է քսել մազածածկույթի վրա։ Այս մեթոդի կանոնավոր կիրառության դեպքում մազերն ավելի բաց եւ դյուրաբեկ են դառնում։

Բայց ամենաէֆֆեկտիվ միջոցն, իհարկե, ֆոտո կամ լազերային էպիլյացիան է։

 

Աղբյուրը՝ blikvitt.org

 



© NEWS.am STYLE