Որդեգրել է ֆիլմից հայտնի ձիուն ու օգնել երեխաներին. 8 հետաքրքիր փաստ Ջոնի Դեփի մասին, որն այսօր դարձավ 57 տարեկան

18:04   9 հունիսի, 2020

Կապիտան Ջեք Ճնճղուկի անզուգական դերակատարն ու կանանց մեծամասնության սիրելին` հոլիվուդյան աստղ Ջոնի Դեփն, այսօր՝ հունիսի 9-ին,  նշում է ծննդյան 57-ամյակը:

Դեփը Հոլիվուդի ամենակերպարային դերասաններից է, որի հմայքը չի խամրեցնում անգամ ամենատարօրինակ գրիմը, ինչում համոզվում ենք` դիտելով նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերը, որոնց ցանկում են՝ «Մկրատաձեռք Էդվարդը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Մի անգամ Մեքսիկայում», «Կոկաին», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Քնած հովիտը», «Չարլին եւ շոկոլադե գործարանը», «Շոկոլադ», «Մռայլ Ստվերներ», «Ջոն Դիլինջեր», «Հռոմեական օրագիրը» եւ այլն:

Դերասանի մասին շատ փաստեր վաղուց հայտնի են նրա երկրպագուներին. այսօր վերհիշել ենք մի քանի հետաքրքիր փաստ, որոնք քիչ հայտնի են հանրությանը:

Դեփը հեռացել է ավագ դպրոցից

Երբ 12 տարեկանում կիթառ նվեր ստացավ, Դեփը սկսեց երազել ռոք աստղ դառնալու մասին: Այդ երազանքն առաջնորդեց նրան գնալ կարիերայի հետեւից:

Շատերս նրան գիտենք Նիքոլաս Քեյջի շնորհիվ

Դեփն ու Քեյջը մտերիմ ընկերներ են: Հենց Քեյջն է Դեփի մեջ տեսել դերասանական տաղանդն ու համոզել գնալ քասթինգների: Մի անգամ Ջոնին Նիքոլասի հետ գնացել է նրա հերթկան լսումներին եւ գրավել քասթինգի ղեկավարին՝ հայտնվելով կինոյի աշխարհում: Դեփն այս լավությունը չի մոռացել, եւ 2007-ին, երբ Քեյջն ուներ ֆինանսական խնդիրներ, օգնել է ընկերոջը դուրս գալ այդ ճգնաժամից:

Երբեք չի արժանացել «Օսկար»-ի

Դժվար է հավատալ, բայց Հոլվուիդի ամենախարիզմատիկ աստղերից մեկը դեռեւս չի արժանացել իր բաղձալի «Օսկար»-ին, թեեւ մի քանի անգամ նորմինացված է եղել մրցանակաբաշխությանը:

Նա, գրեթե, միշտ իր մոտ է պահում Ջեք Ճնճղուկի հագուստը

«Կարիբյան ծովի ծովահանները» ֆիլմի աստղն այդ քայլը բացատրում է նրանով, որ հաճախ երեխաների խնամքի կենտրոններ կամ հիվանդանոցներ գնալիս հագնում է Ջեք Ճնճղուկի հագուստն ու իր հայտնի կերպարով բարձրացնում երեխաների տրամադրությունը:

Նա նախկին ընկերուհու անունով  դաջվածքը փոխակերպել է այլ գրառմամբ

Հայտնի է, որ Դեփը դաջվածքների սիրահար է, որոնք տեսանելի են նաեւ նրա մարմնի վրա: Ժամանսկին նա մարմնին դաջել էր նաեւ նախկին սիրեցյալի՝ դերասանուհի Վայնոնա Ռայդերի (Winona Ryder) անունը, բայց նրանից բաժանվելուց հետո որոշել է փոխել գրառումը՝ այն դարձնելով Wino Forever (ընդմիշտ գինովցած):

Նա օգնել է դպրոցահասակ աղջկան՝ պայքարել անարդար վերաբերմունքի դեմ

Դեփին մի անգամ նամակով է դիմել ամերիկյան դպրոցներից մեկի աշակերտուհիներից մեկը՝ խնդրելով բողոքել իր ուսուցչուհուն, քանի որ դասարանցիները նրան ծաղրում էին: Դեփը ոչ միայն ընթերցել է աղջկա նամակը, այլեւ հագել իր անկրկնելի հերոսի՝ Ջեք Ճնճղուկի կոստյումն ու շտապել տվյալ դպրոց, որտեղ ոչ միայն բարձրացրել է աշակերտուհու տրամադրությունն, այլեւ զրուցել նրա դասընկերների հետ՝ համոզելով վերանայել իրենց ամոթալի վերաբերմունքը դասընկերուհու հանդեպ:

Նա իր հոնորարը նվիրաբերել է Հիթ Լեջերի դստերը

Դերասան Հիթ Լեջերի մահից հետո, Դեփը որոշել է «Բժիշկ Պարնասի երեւակայությունը» ֆիլմից ստացած իր ողջ հոնորարը նվիրաբերել  նրա դստերը՝ Մաթիլդային: Նա համոզել է, որ մյուս խաղընկերները՝ Ջուդ Լոուն եւ Քոլին Ֆարելը եւս հետեւեն իր օրինակին:

Դեփը որդեգրել է «Քնած հովիտ» ֆիլմում իր ձիուն

Նկարահանումներից հետո դերասանը լսում է, որ ձիուն պետք է քնեցնեն, ու որդեգրման պայմանագիր է կնքում նրա տիրոջ հետ՝ այդպիսով փրկելով կենդանու կյանքը:

Աղբյուրը՝ gosocial.co

Լուսանկսրները՝ Cavan Pawson, Alecsey Boldeskul/REX, Pinterest, Twitter, Wireimage



© NEWS.am STYLE