Ջոյ Լոն պատմել է 12-ամյա երեխաների՝ բողոքի ակցիային մասնակցության մասին

19:11   9 հունիսի, 2020

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոսպեն ու նրա փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, մասկացել են ռասիզմի ու ոստիկանական ագրեսիայի դեմ ցույցերին։ Լոպեսի խոսքով՝ ակցիայի համար պաստառները պատրաստվել են իր երեխաների՝ 12-ամյա երկվորյակներ Մաքսի ու Էմմայի օգնությամբ։

«Մի քանի օր առաջ Մաքսն ինձ ասաց. «Գիտես, մամ, քանի որ դու հետեւորդների ունես, ինչպես եւ YouTube-ում իմ մի քանի գեյմերներ, երբ նրանք աջակցություն են խնդրում, մենք օգնում ենք, եւ հիմա հարկավոր է դա անել հանուն Ջորջ Ֆլոյդի»։ Իսկ ես պատասխանեցի. «Զվարճալի է դա լսել քեզանից, փոքրիկ, քանի որ ինքս էլ մի քանի բան էի ծրագրում։ Դու ուզո՞ւմ ես օգնել պաստառ պատրաստելու հարցում»։ Եվ նրանք արեցին դա։ Մենք խոսել ենք այն մասին, թե ինչու ոչ ոք չի կարող արդարության հույս ունենալ, եթե մի մարդ չի կարող։ Այս ամբողջ երկիրը կառուցվել է ազատության ու բոլորի համար արդարության հավատի վրա։ Մենք պետք է պաշտպանենք այն, ինչի հավատում ենք եւ պայքարենք անարդարության դեմ այս աշխարհում։ Այնպես որ մենք կշարունակենք խաղաղ բողոքել, քանի դեռ փոփոխությունների չենք հասնի»,- Instagram-ում գրել է Ջեյ լոն՝ լուսանկարներ հրապարակելով Լոս Անջելեսի փողոցներից։

Բողոքի ակցիաներին բազմաթիվ հայտնիներ են մասնակցել՝ Քոուլ Սփրոուսը եւ Կայա Գերբերը, Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասը, Մադոննան (հենակներով), Բեն Ալեքն ու Անա դե Արմասը, Արիանա Գրանդեն, Տիմոտի Շալամեն, Էմիլի Ռատակովսկին եւ այլք։



© NEWS.am STYLE