L’Oreal Paris-ը մեկնաբանել է ռասիզմի մեղադրանքները

13:19   10 հունիսի, 2020

Նախորդ շաբաթ L’Oreal Paris-ն Instagram-յան էջում հրապարակում է արել ի աջակցություն Black Lives Matter շարժման։ Շատ հետեւորդները ապրանքանիշին մեղադրել են երկերեսանիության մեջ՝ հիշեցնելով, որ 2017թ.-ին ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը թխամորթ մոդել տրանսգենդեր Մանրո Բերգդորֆի հետ։ Այդ պայմանագրի դադարեցման պատճառ են դարձել Բերգդորֆի հանրային արտահայտությունները ռասիզմի եւ սպիտակամորթների գերազանցության մասին։ Տարբեր աստղեր, այդ թվում դերասանուհի Ինդիա Մուրն ու ռեփեր Միկի Բլանկոն հանդես են եկել ընդդեմ ապրանքանիշի, որն իր հակասական գործողություններով ցույց է տվել, որ Black Lives Matter օրակարգը, կարծես, օգտագործում է միայն առաջախաղացման ու շահի համար։

View this post on Instagram

A post shared by L'Oréal Paris Official (@lorealparis) on

Սակայն որոշ ժամանակ անց՝ հունիսի 9-ին, L’Oréal Paris-ն ու Բերգդորֆը պաշտոնապես հայտարարել են, որ լուծել են այդ կոնֆլիկտն ու այժմ կհամագործակցեն նոր ծրագրերի շրջանակներում։ L’Oréal Paris-ի հայտարարության մեջ ընկերության նախագահ Դելֆին Վիգեն գրում է, որ իր ու Մանրո Բերգդորֆի միջեւ ազնիվ խոսակցություն է եղել անցյալի ու ապագայի մասին։

«Ահա, թե ինչ եմ լսել նրանից։ Երեք տարի առաջ Մանրոն զգացել է, որ L’Oréal Paris ապրանքանիշը, որը կարող է ուժեղացնել իր ձայնը, իրեն, հակառակը, ստիպել է լռել։ Ես զղջում եմ երկխոսության եւ ընկերության կողմից աջակցության բացակայության համար այն պահիօն, երբ Մանրոն դրա կարիքը հատկապես ունեցել է։ Մենք պետք է ավելի անեինք՝ հանրության շրջանում փոփոխությունները քննարկելու համար, ինչպես հիմա ենք անում։ ՄԵնք աջակցում ենք Մանրոյի պայքարին ընդդեմ համակարգային ռասիզմի եւ որպես ընկերություն՝ ձգտում ենք աշխատել համակարգային այդպիսի փոխհարաբերությունները քանդելու վրա»,- գրել է նա։



© NEWS.am STYLE