«Ծնունդդ շնորհավո՜ր, մամ ջան»․ Արմինկայի եւ մայրիկի ջերմ լուսանկարը

23:31   9 հունիսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է իր մայրիկի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրերից մեկում երգչուհին կրում է սպիտակ երանգի հագուստ․ ուսը բաց բլուզ, լայն տաբատ։ Նա արձակել է ուղիղ հարդարած մազերը, վառ շպար նախընտրել։ Իսկ մյուս կադրում պատկերված է երգչուհու մայրիկը, որն իր ձեռքում վարդերի շքեղ փունջ է պահում։ Հրապարակմանը կից Արմինկան շնորհավորելով մայրիկի տարեդարձը՝ գրել է․ «Ծնունդդ շնորհավո՜ր, մամ ջան»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր մեքենայում։ Նա կրում էր սեւ բլուզ, ջինսե տաբատ, վարդագույն պիջակ։ Երգչուհին արձակել էր վարսերն ու նվազագույն շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Անհանգի՜ստ աշխարհ, ե՞րբ պիտի հանդարտվես ու վերադառնաս քո բնականոն ընթացքին»։



© NEWS.am STYLE