«Շատ գեղեցիկ». Աննա Դովլաթյանի լուսանկարը Դիլիջանից

13:41   10 հունիսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան բաց գույնի զգեստ է կրում, ծղոտե գլխարկ։ «Ասում են՝ լռության մեջ միայն այն մարդիկ չեն ձանձրանում, ովքեր գտել են իրար հազարների միջից։ Ես գտել եմ նրան, ով իմ հայելին է, ում աչքերին նայելիս ես տեսնում եմ իմ արտապատկերը։ Աչքերը...այդ խոր ու հարազատ օվկիանոսները, որոնց խորությունը միայն ինձ է հայտնի։ Աստղիկ Բաբաջանյան»,- մեկնաբանություններում գրել է Աննան, որը բալիկի է սպասում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան նուրբ ու հմայիչ կերպարում էր։ Նա եթերային զգեստ էր կրում, արձակել էր գեղեցիկ հարդարված մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Ժամանակն է նոր պատմություն գրելու»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Աննան։ Կադրերից մեկում նա պատկերված էր ամուսնու հետ։

Լուսանկարը՝ sargsyan__photography



© NEWS.am STYLE