Աննա Վինտուրն իր վարքի համար ներողություն է խնդրել Vogue-ի աշխատակիցներից

22:11   10 հունիսի, 2020

Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր եւ Condé Nast-ի գլոբալ խորհրդատու Աննա Վինտուրը խոստովանել է աշխատակիցների նկատմամբ իր անհանդուրժողական պահվածքի մասին, հաղորդում է Page Six պարբերականը: Աննա Վինտուրը նաեւ հայտարարել է, որ բավարար աշխատանք չի տարել ամսագրի սեւամորթ դիզայներների եւ խմբագիրների առաջխաղացման համար:

Ինչպես գրում է Page Six-ը, Vogue-ի աշխատակիցները նամակ են ստացել Աննա Վինտուրից։ «Ես ցանկանում եմ սկսել այն բանից, որ ես ընդունում եմ ձեր զգացմունքները եւ կարեկցում եմ ձեզ, որ ձեզնից շատերը անցել են տխրության, ցավի եւ զայրույթի միջով։

Հատկապես ես դիմում եմ մեր թիմի սեւամորթ անդամներին, կարող եմ միայն պատկերացնել, թե ինչ օրեր եք ստիպված եղել ապրել։ Բայց ես նաեւ գիտեմ, որ ցավը, բռնությունն ու անարդարությունը, որ մենք տեսնում ենք եւ որոնց մասին խոսում ենք, վաղուց գոյություն ունեն։ Վաղուց ժամանակն է ընդունել դա եւ դրա հետ ինչ-որ բան անել Սա մեր երկրի համար պատմական եւ սրտաճմլիկ պահ է, եւ այն պետք է դառնա մտորումների եւ խոնարհության ժամանակ այն մարդկանց համար, ովքեր արտոնյալ եւ հեղինակավոր դիրք են զբաղեցնում: Ժամանակն է գործել։ Կորպորատիվ մակարդակով աշխատանքներ են տարվում կազմակերպությունների իրական աջակցության ուղղությամբ։ Այդ գործողությունների մասին մենք կհայտարարենք հնարավորինս արագ»։

Ավելի վաղ ամերիկյան Vogue-ի նախկին խմբագիր Անդրե Լեոն Թելլին հայտարարել էր, որ Աննա Վինտուրն իրեն ազատել է աշխատանքից այն պատճառով, որ նա «չափազանց հին էր» եւ «չափազանց գեր»:

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE