«Շնորհավոր ծնունդդ իմ հարազատ, իմ ախպեր»․ Վաչե Թովմասյանի շնորհավորանքը՝ եղբորը

22:34   10 հունիսի, 2020

Դերասան, հումորիստ, հաղորդավար Վաչե Թովմասյանը հաճախ իր միկրոբլոգում կիսվում է ինչպես զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով, այնպես էլ ջերմ ընտանեկան կադրերով:

Instagram-յան էջում հրապարակված նոր, ընտանեկան լուսանկարներում Վաչեն ներկայացել է եղբոր՝ Վահանի հետ։ Հրապարակմանը կից դերասանը շնորհավերելով եղբոր տարեդարձը՝ գրել է․ «Շնորհավոր ծնունդդ իմ հարազատ , իմ ախպեր։ Ուտեմ էն մունաթդ»։

Ավելի վաղ հրապարակված  ընտանեկան եւ զվարճալի տեսանյութում Վաչեն իր դստեր՝ Միայի հետ էր։ Հայր ու դուստր բեմադրել էին Ալադին մուլտֆիլմը։ Հրապարակմանը կից հումորիստը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Պարապությունից բեմադրել ենք Ալադինը»։



© NEWS.am STYLE