«Կյանքը խաղ է՝ մոլեգին ու արտասովոր»․ Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը

23:39   10 հունիսի, 2020

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել է ամառային կերպարում։ Նա կրում է սեւ երանգի մեջքը բաց, երկարափեշ զգեստ, ամառային բարձրակրունկներ։ Նա արձակել է վարսերը, նվազագույն շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Կյանքը խաղ է` մոլեգին ու արտասովոր. դա այն է, որ թռչում ես անկարգելով և ռիսկի դիմում, ընկնում ես ու ելնում, դա լեռնագնացությունն է, ադրենալինը, երկնքում սավառնելու և երևակայության անվերջության մեջ ճախրելու անհագ ցանկությունը...»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել էր թեթեւ զգեստով, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերն ու գեղեցիկ արեւայրուքը։ Գեղեցկուհին արձակել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մայա Պողոսյանը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE