Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 15-ից 21-ը

09:00   14 հունիսի, 2020

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին ակամայից ձեզ ցավ կպատճառի, ընդ որում` այնպիսի ցավ, որից բուժվելու համար ձեզ երկար ժամանակ կպահանջվի: Նրան կարդարացնի միայն այն հանգամանքը, որ նա դա արել է իսկապես առանց գիտակցելու:

ՑԼԵՐ

Դուք պետք է զգույշ լինեք ձեր սիրելիի հետ: Շատ հավանական է, որ նա ընկերների հետ փոքրիկ խնջույք կազմարկեպի: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չանհանգստանալ այդ առիթով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրիգինալ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելու հարցում, այլապես ձեր սիրելին կարող է ձանձրանալ ձեր ներկայությամբ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Պետք է հետաքրքիր տեղ գտնեք սիրելիի հետ ժամանակն անցկացնելու համար: Սովորական սրճարանը հարցի լուծում չէ: Ավելի լավ է գնաք ինչ-որ նոր ու անծանոթ վայր եւ միասին բացահայտեք այն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելիին կթվա, թե դուք այդքան էլ անկեղծ չեք նրա հետ եւ ցանկանում եք խաբել նրան: Աշխատեք հակառակը համոզել նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք հաշվենկատ եւ սառնասիրտ կլինեք, քանի որ ցանկացած հարցի նման կերպ կվերաբերեք: Դա, իհարկե, լավ է, սակայն ոչ սիրային հարցերում: Աշխատեք սիրելիի հետ հանդիպելիս լսել ձեր սրտի ձայնը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աշխատեք առաջին հերթին հաշվի առնել ձեր, հետո միայն սիրելիի ցանկությունները:

ԿԱՐԻճՆԵՐ

Դուք չեք հասկանա, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից, այդ իսկ պատճառով չեք իմանա, թե ինչ սպասել նրանից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ դժվար կլինի կատարել սիրելիին տված խոստումը: Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիին բացատրել դրա պատճառները: Դա ավելի ազնիվ եւ արդյունավետ կլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելին կցանկանա ձեզ հետ բաց եւ անկեղծ զրույց ունենալ` անկախ նրանից, թե որքանով եք դուք պատրաստ դրան: Եթե զգաք, որ պատրաստ չեք,  միանգամից ասեք այդ մասին սիրելիին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աշխատեք չվիճել սիրելիի հետ գումարի պատճառով: Թող որ այդ թեման այս շաբաթ դուրս գա ձեր առօրյայից: Կվերադառնաք դրան քիչ ավելի ուշ, երբ ամեն ինչ այդքան էլ վախենալի չի լինի:

ՁԿՆԵՐ

Դուք կհասկանաք, որ չափից դուրս հաճախակի եք շփվում սիրելիի հետ եւ արդեն սկսել եք հոգնել նրանից: Աշխատեք կրճատել ձեր հանդիպումների քանակը, որպեսզի պահպանեք ձեր զգացմունքները:



© NEWS.am STYLE