Իգի Ազալիան առաջին անգամ մայր է դարձել

10:11   11 հունիսի, 2020

Հայտնի ռեփ երգչուհի Իգի Ազալիան Instagram-ում հայտարարել է, որ որդու է լույս աշխարհ բերել։ 30-ամյա Ազալիան գրեթե կարողացել է հղիությունը գաղտնի պահել, հայտնում է Daily Mail-ը։

Ընդ որում, որոշակի տեղեկություններ մամուլում, ամեն դեպքում, հայտնվում էին։ Նախորդ տարվա դեկտեմբերին լրատվամիջոցները գրում էին, որ Իգին պատրաստվում է մայր դառնալ։

«Ես որդի ունեմ։ Ես հարմար պահի էի սպասում՝ այդ մասին պատմելու համար… Ես ուզում եմ նրա կյանքը գաղտնի պահել, բայց միեւնույն ժամանակ, նրա լույս աշխարհը գալը գաղտնիք չէ»,- սոցիալական ցանցում հայտնել է Իգի Ազալիան։

Նա չի բացահայտել ոչ երեխայի, ոչ նրա հոր անունը։ Ի դեպ, 2018թ.-ի աշնանը Իգին սիրավեպ է սկսել ռեփեր Playboi Carti-ի հետ։ Նախորդ տարվա հուլիսին լուրեր էին պտտվում զույգի նշանադրության մասին. Ազալիայի մատնեմատին ադամանդով զարդարված մատանի են նկատել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Neil Warner Mega, Instagram

 



© NEWS.am STYLE