«Դոմ 2»-ի աստղը պատմել է զգացողությունների մասին ծննդաբերության ընթացքում

13:11   11 հունիսի, 2020

Օլգա Ռապունցելը հայտնել է, որ երկրորդ անգամ մայր է դարձել։ Նա աղջկա է լույս աշխպարհ բերել։

«Դոմ 2» իրապատում-շոուի մասնակցի ծննդաբերությանը վերջին օրերի ընթացքում հետեւել են երկրպագուները։ Նախագծի Instagram-յան պաշտոնական էջում մի քանի հրապարակումներ են հայտնվել, որոնցում պատմվում էր աղջկա ինքնազգացողության մասին, որը պետք է արդեն ծննդաբերեր։ Օլգան հիվանդանոց է գնացել հեռուստանախագծի օպերատորների ուղեկցությամբ։

View this post on Instagram

A post shared by ДНИ.РУ (@dniru) on

Վերջերս Ռապունցելը Սեյշելյան կղզիներից մեկնել է Մոսկվա։ Նա չի մասնակցել է իրապատում-շոուի նոր թողարկումների նկարահանումներին եւ դեկրետային արձակուրդ է մեկնել։ Վերջին օրերը նրա համար բավական հուզառատ են եղել։ Նրա կողքին միշտ եղել է սիրելին՝ Դմիտրի Դմիտրիենկոն։

Ծննդաբերությունից ժամեր առաջ իրապատում-շոուի աստղը երկրպագուներին հայտնել է, որ իրեն հիանալի է զգացել։ Նա իրեն հանգստացրել է նրանով, որ արդեն իսկ անցել է դրա միջով։ «Ծննդաբերությունը բարդ ընթացք է, ես ամեն ինչ հիշում եմ, կարծես երեկ լիներ, բայց ծննդաբերել հարկավոր է»,- գրել է Օլգան։

 Աղբյուրը՝ Dni.ru



© NEWS.am STYLE