Ջոան Ռոուլինգը խոստովանել է, որ սեռական բռնություն է վերապրել

12:11   11 հունիսի, 2020

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակը, պատմել է, որ սեռական ոտնձգություն է վերապրել, հայտնում է The Telegraph-ը։

«Ես շաբաթ օրվա մեծ մասն անցկացրել են իմ գլխում շատ մութ վայրում, քանի որ սեռական լուրջ բռնության մասին հիշողությունները, որը վերապրել եմ 20 տարեկանում, վերադարձել են։ Այդ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ եւ այն վայրում, երբ ես խոցելի էի, եւ մարդը օգտվել է հնարավորությունից։ Ես չեմ կարող ջնջել այդ հիշողությունները»,- հայտնել է Ռոուլինգը։

Գրողն այդ կերպ փորձել է արդարանալ տրանսֆոբիայի մեղադրանքներից հետո։ Հունիսի 7-ին Ռոուլինգը վերահրապարակել էր լրատվամիջոցների վերնագրերը. «Կարծիք. COVID-19-ից հետո հարկավոր է առավել արդար աշխարհ ստեղծել մարդկանց համար, որոնք դաշտան են ունենում»։ Գրողն այդ հոդվածը մեկնաբանել էր այս խոսքերով. «Մարդիկ, որոնք դաշտան են ունենում։ Ես վստահ եմ, որ այդ մարդկանց համար բառ գոյություն չունի։ Ինչ-որ մեկն, օգնեք ինձ։ Wumben? Wimpund? Woomud? (բառեր, որոնք աղավաղում են «կին» բառը)»,- գրել էր Ռոուլինգը։

Լուսանկարը՝ AFP/Getty Images  



© NEWS.am STYLE