Բնական շպար. Դիանա Գրիգորյանի լուսանկարը

10:49   11 հունիսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան ջինսե տաբատ է կրում։ Նա սպիտակ շապիկ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ կադրում Դիանան արտահայտիչ շպարով էր։ Նա արձակել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները․ թեւնոցներ, ժամացույց։ Հրապարակմանը կից Դիանան կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մենք ենք գծում մեր կյանքի քառակուսին ու ապրում դրա մեջ, կարելի է եւ այն մի փոքր շեղ գծել»։



© NEWS.am STYLE