«Նրա սերն ու գեղեցկությունն ապրում են ձեր ու դուստրերի մեջ». մահացել է Սաթի Սպիվակովայի մայրը

11:11   11 հունիսի, 2020

Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան Instagram-յան էջում տխուր նորություն է հայտնել. 87-րդ տարում կյանքից հեռացել է նրա մայրը՝ Աիդա Ավետիսովան։ «Մայրիկ»,- մոր արխիվային լուսանկարները կարճ մեկնաբանել է Սսաթին։ Այս տարվա մարտին Սաթի Սպիվակովան սոցիալական ցանցում հայտնել է, որ մայրը ծանր հիվանդ է։ Նա վաղուց ոչ ոքի չի ճանաչում, նույնիսկ դստերը։

View this post on Instagram

A post shared by Sati Spivakova (@satispivakova) on

«Մայրս դեռ ինձ հետ է, թեեւ… մայրս կա ու կարծես չկա, քանի որ հիվանդությունն արդեն 5 տարուց ավելի է՝ հիվանդությունը անտեսանելի ձեւով նրան անջրպետում է գիտակցված կյանքից, իսկ թե ինչ է կատարվում նրա աշխարհում, ես չգիտեմ, հնարավոր է, մի անվերջ օր…»,- գրել էր Սպիվակովան։

«Թանկագինս, քեզ ուժ եմ մաղթում», «Որքան գեղեցիկ էր ձեր մայրը», «Նրա սերն ու գեղեցկությունն ապրում են ձեր ու դուստրերի մեջ», «Կհիշենք Աիդոչկային», «Սարսափելի վիշտ։ Ամուր եղեք», «Ինչպիսի գեղեցկություն», «Ձեր մայրը գեղեցկուհի է, հայրը եւս համակրելի է»,- գրում են հետեւորդները։

Մեկնաբանություններ են գրել են նաեւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում Մաքսիմ Գալկինն ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ «Սաթի, ամուր գրկում եմ քեզ»,- գրել է Մարկ Տիշմանը։

Գլխավոր լուսանկարը՝ @vladloktevgaller



© NEWS.am STYLE