Վարդերի փունջ, գեղեցիկ զգեստ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

11:39   11 հունիսի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպար։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ է կրում։ նա արձակել է մազերը, իսկ ձեռքին վարդերի փունջ է։ «Բարի գիշեր»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վա Մարիամը ներկայացրել էր իր գրավիչ կերպարը։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը փայլուն, մեջքի հատվածում բաց զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Ծնվեցի։ 08.06.1997: Ծնունդս շնորհավոր»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին:



© NEWS.am STYLE