Արտահայտիչ դիմահարդարում. Դիանա Տոռեսի լուսանկարը

14:44   11 հունիսի, 2020

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան սեւ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիանան խոսել էր իր եթերային ձեռքբերումների եւ շիկահեր Մերիի՝ այդքան սիրելի դարձած կերպարի մասին: Դերասանուհին անկեղծորեն խոստովանել էր, որ սկզբում չէր սպասում, որ իր կերպարն այդքան բուռն արձագանքներ կստանա, եւ շատ ուրախ է, որ այն սիրվել է. «Սիթքոմի մեկնարկից ի վեր միայն դրական մեկնաբանություններ եմ ստանում, որոնք շարունակվում են նաեւ այսօր, ինչը շատ  հաճելի է: Դրա համար շնորհակալ եմ բոլորին»,- նշել է նա:



© NEWS.am STYLE