«Կապույտի երանգները». Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն Իսպանիայից

18:11   11 հունիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աստղիկը մոխրագույն հագուստ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, կրում է արեւային ակնոց։ «Կապույտի երանգները»,- լուսանկարն անգլերենով մակագրել է Աստղիկ Սաֆարյանը։ Երգչուհին վերջին շրջանում Իսպանիայում է գտնվում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը զգեստ էր կրում, ջինսե բաճկոն։ Երգչուհին հավաքել էր մազերը, ծղոտե, լայնեզր գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին ցածրակրունկ կոշիկները։ «Քեզ հետ կարող եմ խոսել հարյուրավոր լուռ միջոցներով»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE