«Վարակն իրական է, պետք է զգոն լինել, պահպանել կանոնները». Անի Երանյանի լուսանկարը

15:39   11 հունիսի, 2020

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում դերասանուհին անդրադարձել է այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին ու կոչ արել պահպանել անվտանգության կանոնները։ Անին կադրում դիմակ է կրում։ «-Դիմակ կրելը և կանոնները պահպանել, -Բժիշկների մասին մտածել, -Վարակն իրական է, պետք է զգոն լինել, պահպանել կանոնները»,- գրել է Անի Երանյանը՝ մեկնաբանությունների հատվածում օգտագործելով «կրիր դիմակ», «փրկիր կյանքեր» հեշթեգերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անին ջինսե տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Նա սպորտային կոշիկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Երբ գործատուն հրաշագործի է փնտրում, ամենից հաճախ հեքիաթասացի է գտնում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE