Coachella փառատոնը 2020-ին պաշտոնապես չեղարկվել է

16:12   11 հունիսի, 2020

Coachella ամենամյա փառատոնը, որը սովորաբար տեղի է ունենում ապրիլին Կալիֆոռնիայում, այս տարի տեղի չի ունենա կորոնավիրուսի պատճառով։ Ավելի վաղ կազմակերպիչները հայտնել էին փառատոնի՝ հոկտեմբերի սկիզբ տեղափոխելու մասին։

«Coachella Valley փառատոնն ու Stagecoach քանթրի երաժշտության փառատոնը չեղարկվում են 2020թ.-ի տարվա համար COVID-19-ի համաճարակի պատճառով»,- հայտնել են կազմակերպիչները՝ նշելով, որ Ռիվերսայդ շրջանում այս պահին 9590 հաստատված դեպք է արձանագրվել եւ 365 մահվան դեպք։

Փառատոնի կայքում բոլորն, ովքեր տոմսեր են գնել եւ ցանկանում են ետ վերադարձնել կորոնավիրուսի տարածման պատճառով, կարող են որոշակի ժամանակաշրջանում ձեւակերպել միջոցների վերադարձը։ Ընդ որում, առայժմ չի հաղորդվում՝ արդյոք 2020թ.-ին ձեռք բերված տոմսերը կգործեն հաջորդ տարվա համար։

 



© NEWS.am STYLE