Շուրթերի խնամք՝ տնային պայմաններում

19:07   14 հունիսի, 2020

NEWS.am STYLE-ն առաջարկում է տնային միջոցների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն պայքարել շուրթերի չորության դեմ՝ դրանք դարձնելով հարթ եւ գրավիչ:

Փափկեցնող դիմակ կաթնաշոռից

Կես թեյի գդալ տնական յուղոտ կաթնաշոռը 1 թեյի գդալ սերուցքի հետ լավ տրորեք: Ստացված զանգվածը թանձր շերտով քսեք շուրթերին: Պահեք 10-15 րոպե: Դրանից հետո շուրթերին փոքր քանակությամբ հիգիենիկ շրթներկ քսեք:

Սնուցող դիմակ մեղրից

Շուրթերին մեղր քսեք, 5-10 րոպե հետո մատների ծայրերով մի փոքր մերսեք, այնուհետեւ լվացեք:

Խոնավեցնող դիմակ թթվասերից

1 թեյի գդալ թթվասերին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ եւ նույնքան բուսական յուղ: Դիմակը թանձր շերտով քսեք շուրթերին՝ թողնելով 15-20 րոպե:



© NEWS.am STYLE