«Люба-Любонька, целую тебя в губоньки». Բուզովան Ուսպենսկայայի հետ Tiktok-ի համար մի քանի տեսանյութ է ձայնագրել

22:11   11 հունիսի, 2020

Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան Instagram-ում կիսվել է «ռուսական շանսոնի թագուհու» հետ համատեղ կադրերով եւ հրապարակել է մի քանի հոլովակներ TikTok-ի համար:

«Люба-Любонька, целую тебя в губоньки։ Այն բանի համար, որ դու երգում ես սոխակի պես։ Հանդիպել եմ իմ հիասքանչ Լյուբայի հետ, պաշտում եմ what’s app մեր գիշերային ձայնային հաղորդագրությունները եւ հյուրախաղերի ընթացքում օդանավակայաններում մեր մշտական հանդիպումները։ Իմ Tiktok-ի համար ձայնագրել ենք զիլ տեսանյութեր։ Սիրում եմ քեզ», - «Դոմ-2»-ի հաղորդավարը մակագրել է լուսանկարը։

Երգչուհին մի քանի կարճ պարային տեսահոլովակներ է ձայնագրել Բուզովայի հետ. աստղերը կրկնել են հանրահայտ չելլենջերը, որոնք արդեն մի քանի ամիս է՝ պտտվում են համացանցում:

«Շանսոնի թագուհին» խոստովանել է, որ գիշերները դիտում է «Դոմ-2» նախագիծը։



© NEWS.am STYLE