Սոֆի Ֆլեմինգի սեքսուալ պարզությունը. մոդելը՝ Free People-ի գովազդում (ֆոտո)

23:02   20 օգոստոսի, 2013

«Ո՞ւմ կողքին ես ցանկանում արթնանալ ամպամած առավոտ»: Այս հարցն իրենց ուղղել են լուսանկարիչները, որոնք ստեղծել են The Intimates Journal-ի համար Free People ապրանքանիշի լուսանկարները: Պատասխանն ակնհայտ է. Սոֆի Ֆլեմինգի հետ, ում երազկոտ եւ քնքուշ հայացքը գրավում է առաջին իսկ պահից: Ֆոտոսեսիան անցկացվել է նիդեռլանդական հնագույն հյուրանոցներից մեկում: Մոդելը պարզապես հեքիաթային տեսք ունի Free People-ի ներքնազգեստով:

Ֆլեմինգը հանրությանը հայտնի է H&M, Balenciaga եւ Salvatore Ferragamo ապրանքանիշերի գովազդային արշավներից: Բացի այդ, նա մասնակցել է Marc Jacobs, Matthew Williamson եւ DKNY նորաձեւության տների ցուցադրություններին:



© NEWS.am STYLE