Մարինկա Խաչատրյանի վառ ու քնքուշ կերպարը

22:42   11 հունիսի, 2020

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային, գունառատ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարինկան պատկերված է գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Նա կրում է ջինսե տաբատ, Դիսնեյի մուլտհերոսների պատկերով շապիկ, սպորտային գունավոր կոշիկներ։ Մարինկան հավաքել է վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել է արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Մարինկան սպորտային տաբատ էր կրում, սպիտակ շապիկ։ Դերասանուհին արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գլխարկ եւ ժամացույց։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE