Կոբի Բրայանտը հետմահու «Էմմի» մրցանակի է արժանացել

10:11   12 հունիսի, 2020

«Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին պաշտպան Կոբի Բրայանտը, որը մահացել է այս տարվա հունվարին, «Էմմի» հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել։ Այս մասին հաղորդվում է ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի Twitter-ի էջում։

Մրցանակը հետմահու կհանձնվի մարզիկին հուլիսի 18-ին։ Ամերիկացին դրան արժանացել է Լոս Անջելեսի զարգացման գործում ներդրման համար։

Բրայանտը մահացել է հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նա 13-ամյա դստեր՝ Ջաննայի հետ մեկնում էր պատանեկան բասկետբոլային հանդիպման։ Ինը ուղեւորներից ոչ մեկը ողջ չի մնացել։ Բրայանտը մեկնում էր Sikorsky S-76B ուղղաթիռով, որը համարում է աշխարհում ամենաանվտանգներից մեկը։ Այդ ժամանակ տարածքում խիտ մառախուղ է եղել։

Կարիերայի ընթացքում Բրայանտը հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում։ Նա թիմի հետ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոս է հաղթել, արժանացել օլիմպիական երկու ոսկու։

«Էմմի» մրցանակաբաշխությունն ԱՄՆ-ում գլխավոր մրցանակն է հեռուստատեսության ոլորտում, յուրանքաչյուր տարի այն հանձնում է Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան։

Աղբյուրը՝ USA Today, Twitter



© NEWS.am STYLE