«Ժպտացեք, ու աշխարհը կժպտա ձեզ». Լիլիթ Բասյանի նուրբ կերպարը

12:41   12 հունիսի, 2020

Սննադաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթը բաց գույնի շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ «Ժպտացեք, ու աշխարհը կժպտա ձեզ»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է Լիլիթը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լիլիթը սեւ տոպ էր կրում ու տաբատ։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Նվիրել բարություն, նվիրել սեր. ահա, թե ինչն է ղեկավարում ինձ»,- հրապարակումը մակագրել էր նա՝ օգտագործելով մի շարք հեշթեգեր, այդ թվում «բնություն», «Հայաստան», «մոտիվացիա»։



© NEWS.am STYLE