Ալեքսիս Օհանյանը հոբելյանի առիթով շնորհավորել է հորն ու նրա հետ կապված զվարճալի դեպք հիշել

11:59   12 հունիսի, 2020

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է հայրիկին։ Քրիս Օհանյանը դարձել է 65 տարեկան։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ։ Այսօր դու 65 տարեկան ես դառնում, եւ կցանկանայի անձամբ շնորհավորել քեզ։ Շնորհակալ եմ, որ հաշտվել ես նորաձեւ դերձակի մոտ գնալու հետ՝ իմ հարսանիքի համար սմոքինգ կարելու համար։ Ես քեզ գնահատում եմ ավելին, քան կարծում ես»,- գրել է Ալեքսիսը։

Ալեքսիսի խոսքով՝ իր դուստրը չի կարողանում համբերել մինչ այն պահը, երբ նորից կկարողանա արթանացնել պապիկին։ Գործարարը զվարճալի դեպք է հիշեցրել, որը տեղի է ունեցել Քրիսի ու իր դտսեր ՝ Օլիմպիայի հետ զբոսանքի ընթացքում։ Զգոն պապիկը քնել էր այն պահին, երբ պետք է հետեւեր թոռնուհուն։



© NEWS.am STYLE