«Սիրունիկ». Անատի Սաքանյանի լուսանկարը

18:12   12 հունիսի, 2020

Դերասանուհի Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Սիրունիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ վերնազգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը եւ նախապատվություն տվել վառ շպարին. ընդգծված էին շուրթերը։ «Սիրում եմ գիշերն ապրել։ Գիշերն ազատության այլ մակարդակ է»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE