Հղի Գոհար Ավետիսյանը ներկայացրել է Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» նկարի իր տարբերակը

15:59   12 հունիսի, 2020

Ռուսաստանում հայտնի ոճաբան ու վիզաժիստ Գոհեր Ավետիսյանը հղիության վերջին ամիսներում է։ Աստղը խոստովանել է, որ միշտ երազել է այդ կարգավիճակում արտասովոր ֆոտոշարքի մասին, եւ ահա նրա երազանքը կատարվել է։ Գոհարը մեղմ լուսանկար է հրապարակել, որը հիշեցնում Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» նկարը։

View this post on Instagram

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan) on

«Նման է նկարի, ճի՞շտ է։ Հսկայական խեցի, ծաղիկներ եւ անիրական գեղեցիկ ֆոն, որը հատուկ ստեղծվել է այս ֆոտոշարքի համար։ Հիմա արդեն սա հիշողություն է ամբողջ կյանքի համար։ Գեղեցիկ է, այնպես չէ՞»,- լուսանկարը մակագրել է վիզաժիստը։

Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել ու նշել, որ հղիությունը նրան նրբացրել է ու գեղեցկացրել։



© NEWS.am STYLE