Քիմ Քարդաշյանը հպարտությամբ հայտնել է, որ իր մեկ տարեկան որդին առաջին քայլերն է արել

23:30   12 հունիսի, 2020

Քիմ Քարդաշյանն Instagram-ում նոր գրառում է կատարել։ Աստղն ընտանեկան գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր կրտսեր որդու՝ Փսալմի հետ, որի մեկ ամյակը լրացել է մայիսի 10-ին։

Ինչպես Քիմի դուստրը՝ Չիկագոն, այս փոքրիկին եւս խննդաբերել է փոխնակ մայրը։ Քնքուշ լուսանկարին կից Քարդաշյանը փոքրիկի ջերմ գրկել է, ինչպես նաեւ կիսվել է ուրախալի լուրով։

«Իմ երեխան՝ Փսալմն ամենաքնքուշն է։ Նա հենց նոր սկսեց քայլել», - հայտնել է Քիմը։

Հիշեցնենք, որ Քիմը բազմազավակ մայր է։ Նա եւ նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, դաստիարակում են չորս երեխաներին․ դուստր Նորթը, որը շուտով կդառնա 8 տարեկան, 4-ամյա Սեյնթը, 2-ամյա Չիկագոն եւ մեկամյա Փսալմը:



© NEWS.am STYLE